ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պաղեստինյան դիմադրություն

Պաղեստինյան դիմադրություն
12.10.2023 | 13:42

Պաղեստինցիներն արժանի են ամենայն հարգանքի:

Պատահել է, չէ՞, որևէ հայրենակցի հետ զրուցելիս հանդիմանանքով հարցնես. «Ինչո՞ւ այդպես էլ մի ծպտուն չես հանում, դու հո գիտակցում ես, որ հողատուն մեր երկիրը տանում է վերջնական կործանման, որքա՞ն պիտի աշխատավարձիդ գերի մնաս ու սպասես հրաշքի... »:

Հիշո՞ւմ ես, թե հացկատակ հայրենակիցդ ինչպես է ձեռքը թափ տալիս ու համոզված բարբառում. «Իմաստ չունի, աշխարհի հզորները ամեն ինչ արդեն որոշել են... »:

Ու երբ հարցնում ես, թե ովքե՞ր են այդ հզորները, նա աջուձախ է նայում, քորում իր խելքի կճուճը ու պատասխանում. «Սիոնիստները»...

Այսպես ինքներս մեզ հավատացնում ենք, որ մենք ոչինչ չենք որոշում, որ ամեն ինչ որոշող ամենազոր սիոնիստը արդեն որոշել է:

Պաղեստինցին երբեք այդպես չմտածեց: Չմտածեց նույնիսկ այն ժամանակ, երբ «սիոնիստը» խլեց իր հայրենիքն ու իրեն դարձրեց տարագիր: Ու այդ օրվանից պաղեստինցին դարձավ մշտնջենական մղձավանջ Իսրայելի համար: Մի օր, մի ժամ անգամ զենքը վայր չդրեց: Հրեան գիտի, որ երբևէ հանգիստ խղճով չի քնելու: Նա լավ է ճանաչում պաղեստինցուն: Լավ է ճանաչում նաև մեզ: Ու ով իմանա, գուցե դրա համար մտմտում է մի նոր ու «անշառ» տեղում իր համար երկրորդ հայրենիք ստեղծել ու վերջապես ազատվել պաղեստինցու համառությունից: Ու արդյոք այդ «անշառ» տեղը Արցախն ու Հայաստանը չէ՞, որտեղ այդպես էլ չգիտակցեցին հայրենիքի արժեքը:

Մենք ունեցել ենք հայրենակից, որը վաղ տարիքից զինվորագրվեց պաղեստինյան պայքարին՝ ներսից ճանաչելու համար այդ ժողովրդի անհաշտ ոգին ու հավերժական պայքարի գաղտնիքը: Ու երբ ճանաչեց՝ անջատվեց նրանցից ու ստեղծեց ի՛ր պայքարը:

Ստորև ներկայացնում եմ մի պատառիկ ՀԱՀԳԲ հիմնադիր-ղեկավար Հակոբ Հակոբյանի հուշերից:

«ՍԿԻԶԲ ՊԱՅՔԱՐԻ

Տիվ ու գիշերի միջև որոշեցի հեռանալ իմ ապրած շրջանես, որպեսզի զինվորագրվիմ պաղեստինյան դիմադրության, պաղեստինցի ժողովուրդին կողքին, հափշտակված Պաղեստինի ազատագրության պայքարին մասնակցելու գաղափարով: Հեռացա ընտանիքես և բարեկամներես, բացի մտերիմ այն բարեկամներեն, որոնց հետ կը բաժնեի Հայաստանի ազատագրության մտահոգությունը և գաղափարական հարակցություն մը կը զգայի։ Մեկնումս ոչ ոք իմացավ։ Մտերիմ բարեկամներս պաղեստինյան պայքարին մասնակցելու որոշումս ընդունեցին վերապահությամբ. առավելապես իսրայելյան կորսված փամփուշտե մը նահատակվելուս հավանականությունն էր, որ զիրենք կը մղեր վերապահության, մանավանդ, որ անով կորսնցուցած պիտի ըլլային ընկեր մը, որ տոգորված էր թրքական բարբարոսներեն մեր հողերու ազատագրության գաղափարով: Հակառակ գոյություն ունեցող բոլոր դժվարություններուն, որոշեցի անդամագրվիլ և պայքարիլ պաղեստինցի հեղափոխականներու կողքին, սիոնիզմի դեմ մղած իրենց իրավացի պայքարին մեջ: Նույն ժամանակ, հափշտակված հայկական հողերը չէին հեռանար իմ երազես և զիս կը մղեին հեղափոխական պայքար կիրառելու գծով պաղեստինցի հեղափոխականներեն առավելագույնը սորվելու:

Ժամանումիս առաջին օրը, սկսան զինվորական փորձերը, որոնք տևեցին 21 օր, որոնցմե ետք ուղղվեցա զինվորական կայան մը, ուրկե կը մեկնեին պաղեստինցի մարտիկները՝ իսրայելյան բանակի հետ բախումի գոտիին երկայնքին և անկե ներս զինվորական գործողություններու և արաբական գրավված հողամասերու վրա գտնվող մարտիկներու պարեն և զինամթերք հասցնելու առաքելությունները կատարելու համար…»:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 4611

Մեկնաբանություններ